ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը երեքշաբթի լիագումար նիստում առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Հայտնի է դարձել, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո, փոխանցում է «Լուրեր»-ը։

Մոնիթորինգի հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։

Թե ի՛նչ ձևով ԵԽԽՎ-ն կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի կայանալիք նիստում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։