Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյան․ «Առավոտ»

«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար:Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ  Արամ Մանուկյանը:

Քաղաքական գործիչը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին. «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների»։

Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնեց, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։