Այստեղ կարելի է մի բան ասել նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը այսօր անդրադարձել է Հայաստանում բիզնեսի մասին և հայտարարել, թե բիզնեսն ազատագրված է և բացի բյուջեից ոչ մի ուրիշ սև դրամարկղ գումարը չի գնում:

Այստեղ կարելի է մի բան ասել նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահին:

Ուղղակի ստում եք պարոն, Ձեզ պետք է հիշեցնել մի քանի դեպք բիզնես ոլորտում:

Երևի թե պարոն Անդրեասյանը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում:

Ասեմ ուրեմն.

Գրեթե բոլոր տենդերներ շահողները Հայաստանում շեշտվում են պաշտոնատար անձանց, կամ նրանց հետ փոխկապակցված անուններ: Տենդերները շահում են նոր բացված ընկերություններ, որոնց տնօրեններն իշխանության հետ փոխկապակցված մարդիկ են։ Բացի այդ բազմապատկվել է մեկ անձից գնումների ծավալը։

Սրա մասին կարելի է նաև նշել՝ առարկայական, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը 2018թվականից սկսած շահում է, գրեթե բոլոր տենդերները ասֆալտապատման: Այն որ Ավինյան Տիգրանը քաղաքապետարանում կազմակերպում է մեկ անձյա գնումներ ու դրանք բոլորը իշխանությունների հետ փոխկապակցված անձանցից, դա կոռուպցի՞ա չէ:

Ու սա կարելի է անվերջ թվարկել:

Բայց մեկ դեպքի եմ ցանկանում անդարդառնալ,որ Հայաստանում գրեթե բոլոր խանութներում վաճառվում է առանց աքսիզի սիգարետ, ու ոչ մի տուգանք ու վարույթ չի տեղի ունենում, եթե սա իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիա չէ, բա ին՞չ է:

Բայց Կարենին պետք է հիշեցնել իր գործի՝ աշխատանքի մասին, որ Հայաստանում 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, այդպիսի թիվ երբեք չի եղել, դա ֆիքսում են անգամ միջազգային կառույցները ու նա որպես ԲԴԽ նախագահ պետք է ուշադրություն դարձնի հենց դրան:

Քաղբանտարկյալնների դատավարություններին հետևելիս ակնհայտ է դառնում, որ ամբողջ իրավական համակարգը վերահսկվում է մի կենտրոնից: Ոստիկանությունը, Քննչական ծառայություն, դատախազությունը և դատարանները վարչապետի աթոռը զավթածի օֆիսներն են: Այդ օֆիսների աշխատակիցների գործողությունները առնչություն չունեն օրենքի, իրավունքի հետ: Անում են այն, ինչ կարգադրվում է:

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստերի ընթացքին հետևելիս ինձ համար մի բան պարզ դարձավ, որ դատավորները և դատախազները ամոթը մի կողմ դրած ոչ թե օրենքի շրջանակում են գործում, այլ իշխանությունը պահել ցանկացողների շահերի շրջանակում:

Պարոն Անդրեասյան, սրան ուշադրություն դարձրեք, քանի որ Ձեր աշխատանքի հիմնական գերծառույթը Դատարաններն են:

Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը ավարտվելու է այն ժամանակ, երբ ավարտվի ցավի ու կորստի կառավարությունը, երբ հեռացվի Նիկոլը:

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից