Հութիները Կարմիր ծովով անվտանգ անցում են խոստացել Ռուսաստանի և Չինաստանի նավերի համար

Եմենի հութի ապստամբների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական և չինական նավերի համար Կարմիր ծովով անվտանգ անցում կերաշխավորվի:
Հութիների շարժման ավագ քաղաքական խորհրդական և խոսնակ Մուհամմեդ ալ-Բուխաիթին նշել է, որ ապստամբները «էթիկական» պատերազմ են վարում՝ հավելելով, որ հարձակումները առևտրային նավերի վրա կդադարեն միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Գազայում:
«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խելագարությունն ու ապուշությունը խաղացին իրենց իսկ դեմ: Այժմ նրանց նավերը չեն կարող օգտագործել աշխարհի առանցքային առևտրային զարկերակներից մեկը։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնեն ագրեսիան Եմենի դեմ, դադարեցնեն պատերազմը Գազայի հատվածում և ապահովեն դեղորայքի, վառելիքի և սննդի անխափան հոսքը, միայն այդ դեպքում մենք անմիջապես կդադարեցնենք մեր բոլոր գործողությունները Կարմիր ծովում: Ինչ վերաբերում է մնացած բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, նրանց բեռնափոխադրումը տարածաշրջանում վտանգված չէ։ Ավելին, մենք պատրաստ ենք ապահովել Կարմիր ծովում նրանց նավերի անցման անվտանգությունը, քանի որ ազատ նավարկությունը էական դեր է խաղում մեր երկրի համար», – ասել է նա ռուսական «Իզվեստիա»ին: