Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Պակիստանին

Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Պակիստանին։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է «Ջեյշ է Զալում» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր շտաբ։

Գործակալության պատերազմական թղթակցի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կոհ Սաբզ կոչվող տարածքն է, որտեղ գտնվում էր «Ջեյշ-է-Զալում» խմբավորման ամենամեծ շտաբներից մեկը։