Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում. Կոսաչով

Sputnik ռադիոյի եթերում ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչովը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից։

Կոսաչովը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան ակնհայտ բացասական է։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում Ռուսաստանից․․․ Բայց, ինձ թվում է, դա, այնուամենայնիվ, ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, որովհետև Հայաստանին, առանց Ռուսաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների, շատ դժվար կլինի, մեղմ ասած։ Հույսերը, թե Հայաստանը կպահեն նրա նոր արևմտյան ընկերները, ինձ շատ պատրանքային են թվում»։