Ուկրաինան կկռվի բահերով, եթե Արևմուտքի աջակցությունը ավարտվի. Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նախազգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային օգնության ֆինանսավորման մասին համաձայնագրի ընդունման ժամանակը գրեթե ավարտվել է, սակայն հայտարարել է, որ նույնիսկ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինան ոչ մի պարագայում չի հանձնվի․

«Նույնիսկ եթե մեզ մոտ սպառվի զենքը, մենք կռվելու ենք բահերով, քանի որ Ուկրաինայի համար վտանգված է ազգի գոյությունը»,- ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում: Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի համար ավելի մեծ գումարը կօգնի խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի առճակատումից, որին ստիպված կլինեն միջամտել ամերիկյան զորքերը: