Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ․ Խաչատուր Սուքիասյան

«Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։

«Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել։ Պետական մարմիններում նայեք, ես կարծում եմ, որ 200 անգամ «Սիլ ջուր»-ը քիչ կլինի, քան մնացած վաճառված ջրերը։ Սա խայտառակություն է, սա նշանակում է, որ ընդհանրապես այդ ընտանիքը պետք է թողնի Հայաստանից գնա։ Դուք հասկանում եք՝ ինչ եք ասում։ «Սիլ ջուր»-ն իր ծավալներով 1000 անգամ զիջում է մնացածին՝ թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում ընհանուր վաճառքի առումով, դա ծիծաղելի է։

Ես կարծում եմ, որ նման ընտանիքները պետք է հեռանան էս երկրից, որովհետև անհնար է։ Բա ի՞նչ անի այդ մարդը, որ իր կազմակերպությունը 1 % ջուր է վաճառել, մնացածը՝ 99 %, դուք այդ 1 %-ը վերցնում եք ու ասում եք՝ բա էդ «Սիլ ջուր»-ը։ Նույնը՝ ապահովագրական ընկերության հետ կապված։

Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»,- նշեց Սուքիասյանը։