ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է

Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը, ժամեր առաջ հայ-վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի..

Ըստ նրա ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ-ի, մոտ 25 հոգով (բացառությամ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65-ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն…

Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ․-ն երրորդ կարգի հաշմանդամ է։

Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից