Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարում են, թե Հայաստանը իբր «խեղաթյուրում է» Բաքվում հայերի ջարդերի փաստերը

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարում են, թե Հայաստանը իբր «խեղաթյուրում է» Բաքվում հայերի ջարդերի ողբերգության մասին փաստերը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ին՝ ասելով, թե Ադրբեջանին արտաքսման և էթնիկ զտումների մեջ մեղադրելն «անհեթեթություն է»․ «Հայաստանը փորձում է թաքցնել ադրբեջանցիների դեմ համակարգային էթնիկ զտումների իր քաղաքականությունը», – հայտարարել է Հաջիզադեն։