Այս փաստերը նիքոլիզմի հետ միասին մեր պետության ամոթն են․ Միքայել Գրիգորյան

Այս դժվարին ժամանակներում, երբ մեր հասարակության կայունությունը տեղից էլ վտանգի տակ է, մենք կանգնած ենք մի շարք լուրջ ներքին մարտահրավերների առաջ։ Առաջին պլան է մղվում երիտասարդության առջեւ ծառացած սպառնալիքների դեմ պայքարը. Ամենաէականներից մեկը սինթետիկ թմր*միջոցների և համապատասխան գովազդների տարածումն է, որոնք բացառապես թվային դաշտում են։ Այդ հարթակներից Տելեգրամն ամենահայտնին է: Սարսափելին այն է, որ այդ գովազդները խիստ նկատելի են բուհական տարածքներում, դպրոցների հարակից փողոցներում և բակերում ինչը արդեն իսկ խիստ մտահոգվելու առիթ է տալիս։

Սուր հարց է ծագում երկրի ներկայիս կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ունակ ղեկավարության ակնհայտ և խիստ նկատելի պակաս կա։ Սա ազդում է պետության կյանքի բոլոր ասպեկտների վրա, ներառյալ այնպիսի հիմնական և կարևորագույն ինստիտուտները, ինչպիսիք են Բանակը և Եկեղեցին։ Հիմա արդեն կենտրոնացել են երիտասարդության կողմ։

Պակաս կարևոր չէ կրթության խնդիրը. Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես երիտասարդների կրթության մակարդակը նվազում է։ Դա նույնիսկ հաստատում են իրավապահների կողմից անցկացված քննությունների արդյունքների տվյալները, ըստ որոնց թեկնածուների միայն չնչին մասն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Խոսքը գնում է մեկ հազարից ավել քննություն հանձնած ոստիկանների մասին, որոնցից ընդամենը 10-12 տոկոսն անցողիկ շեմը հաղթահարել։ Այս փաստերը ուղիղ խոսում են նիքոլիզմի մասին, և ցավոք սրտի այս փաստերը, նիքոլիզմի հետ միասին մեր պետության ամոթն է։

 

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից