Ադրբեջանում պատրաստել են Ուկրաինայի քաղաքացիների կեղծ անձնագրեր

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ հայտնաբերել է Ուկրաինայի քաղաքացիների կեղծ անձնագրեր պատրաստող հանցավոր խումբ։

Ինչպես ՊԱԾ-ից տեղեկացրել են ԱՊԱ-ին, մերկացվել է տրանսազգային կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությունը, որը, «չարաշահելով վերջին տարիներին տարածաշրջանի պետությունների միջև տեղի ունեցող գործընթացները, անօրինական ճանապարհով Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների համար ձևակերպել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթեր, որպեսզի նրանք կարողանան ապրել տարբեր պետություններում՝ որպես Ուկրաինայի քաղաքացիներ, ստանալ ապաստան, ազատ տեղաշարժվել առանց վիզայի»։

Կեղծ փաստաթղթերի արժեքը կազմել է 30 000 ԱՄՆ դոլար։ Խմբի ենթադրյալ անդամները ձերբակալված են։