ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է. թքած ունեն մեր մեր ինքնության վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք. «Գոյ» թատրոնի դերասանները բողոքի են ելել

ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը լի է կետադրական, իմաստային սխալներով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը:

«ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, իսկ մենք բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից։ Խոսքն այսօր ոչ միայն մեր թատրոնին է վերաբերում, խոսքն արժեքներին է վերաբերում։ Նրանք թքած ունեն մեր բացարձակ արժեքի, մեր ինքնության վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։

Համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային, կրթական օջախի ճակատագիրը։ Բոլորիս անտարբերությունն է ծնում այս չարիքը»,- ասաց Սամվել Թոփալյանը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին և գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից և նշանակել նոր պաշտոնակատար: