Իրավիճակը վատ է, և մենք փակուղում ենք, նախագահի համբերությունը սպառվում է. ԱՄՆ-ը հիասթափված է Իսրայելի պահվածքից. Axios

Axios պարբերականը պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը հիասթափված է, որ Իսրայելը մերժել է Գազայի պատերազմին առնչվող իր վերջին հարցումների մեծ մասը։

«Իրավիճակը վատ է, և մենք փակուղում ենք. նախագահի համբերությունը սպառվում է»,- պարբերականին է ասել ամերիկացի պաշտոնյան։

Պարբերականը նաև ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել կատարած իր վերջին այցի ժամանակ Նեթանյահուին և ռազմական կաբինետին հասկացրել է, որ պատերազմի հաջորդ օրվա իսրայելական ծրագիրը «կռունկ  է երկնքում»:

Չնայած Իսրայելի կառավարության և Ջո Բայդենի վարչակազմի միջև անդրկուլիսային տարաձայնությունների մասին բազմիցս արված հաղորդումներին, նախագահը և նրա թիմը շարունակում են լիարժեք աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ միջազգային վրդովմունքի ֆոնին, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ զինամթերքի շարունակական առաքման ձևով: