Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի․ Bild

Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմին, որը, ըստ Գերմանիայի պաշտպանության նախարարության սցենարի, կարող է սկսվել 2025-ի ամռանը։ Այս մասին՝ հղում անելով ենթադրյալ գաղտնի փաստաթղթի, գրում է Bild-ը:

«Ըստ իքս օրվա, գաղտնի փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ի հրամանատարը 300 հազար զինծառայող կտեղափոխի արևելյան եզր, այդ թվում, 30 հազար Բունդեսվերի զինվոր», – ասվում է հրապարակման մեջ:

Հրապարակման համաձայն, էսկալացիան, իբր, կարող է սկսվել 2024-ի փետրվարին, Ուկրաինայի ԶՈՒ դիրքերի վրա Ռուսաստանի ակտիվ հարձակմամբ, որը, մինչև նույն տարվա հունիսը, կավարտվի ուկրաինական բանակի նահանջով:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Էսկալացիայի տեղի և ամսվա ճշգրտությամբ նկարագրված են նաև Ռուսաստանի և Արևմուտքի գործողությունները, որը կսկվի ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զինվորների տեղակայմամբ և 2025-ի ամռանը պատերազմի անխուսափելիությամբ։