«Վայլդբերիզը» փոխհատուցում է խոստանում

«Վայլդբերիզը» խոստանում է հաճախորդների գումարները վերադարձնել՝ պահեստում հրդեհի հետևանքով կորցրած պատվերների համար:

Վաճառողները փոխհատուցում կստանան վնասված կամ կորցրած ապրանքների համար։

«Հրդեհի վերացման նխատակով ներգրավվել են Սանկտ Պետերբուրգի բոլոր հրշեջ ստորաբաժանումները։ Մենք բանակցություններ ենք վարում ԱԻՆ-ի հետ՝ ուղղաթիռից մարելու հնարավորության մասին»,-հայտնել է ընկերությունն իր Telegram ալիքում։

Wildberries-ի հաղորդագրության համաձայն՝ տուժածներ և բուժօգնության համար դիմողներ չկան. աշխատակիցները տարհանվել են:

Հիշեցենք, որ Սանկտ Պետերբուրգի Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է 70 000 քառակուսի մետր։