Հորդորում ենք լինել ուշադիր, չգերազանցել սահմանված արագությունը

Սպիտակի ոլորանները մշակված են աղ-ավազով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության տարբեր տարածաշրջանների ճանապարհներին ձյան տեղումներ են։ Հորդորում ենք լինել ուշադիր, չգերազանցել սահմանված արագությունը, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։