Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։

«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության,  նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։