Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենք միշտ աջակցել են Հայաստանի ինքնիշխանությանը։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք համաձայն չենք դրան։ Այն, ինչը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար անընդունելի է»,- ասել է Իրանի դեսպանը։