ԱՄՆ-ը պատերազմից ի վեր առաջին անգամ ռուսական նավթ է ներկրել

Նոյեմբերին ԱՄՆ-ը հարյուրհազարավոր դոլարների ռուսական ծագման գրեթե 10.000 բարել նավթ է ներկրել, նշում է РБК-ն։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր՝ 2022թ․ մարտին, ԱՄՆ-ը արգելել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունը մի քանի լիցենզիա է թողարկել, որոնք հնարավոր են դարձնում ներմուծումը։ Դատելով ԱՄՆ արտաքին առևտրային վիճակագրության բազայից՝ 2023 թ․ նոյեմբերին ԱՄՆ-ը 749,5 հազար դոլարի ռուսական ծագման հում նավթ է ներկրել։ Մինչ այդ՝ ռուսական նավթի վերջին ներմուծումն ԱՄՆ տեղի է ունեցել 2022թ․ ապրիլին։

Այդ ներմուծումը, ի հեճուկս պատժամիջոցների, հնարավոր է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության առանձին լիցենզիաներով։