Բաքվում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել

Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել է լրտեսության կասկածանքով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալության մասին: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի սկզբին։

«Լրտեսական գործունեություն իրականացնելու համար կասկածվող՝ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերի 4-ին», – երեքշաբթի AFP-ին ասել է Աբդուլաևան։

Նա նշել է, որ դատարանի որոշմամբ Ռայանը (որն զբաղեցնում էր «Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը) չորս ամսով կալանավորվել է։