Ադրբեջանի նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչություն կանեն բռնազավթված Արցախի տարածքներում

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն անել բռնազավթված Արցախի տարածքներում: Այս մասին հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի համար տեղեր է հատկացրել բռնազավթված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում:
Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն օկուպացված տարածքներում ընտրական հանձնաժողովներ են ձևավորել՝ ստեղծելով 26 ընտրատեղամաս, որտեղ քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։