Ճիշտը Լադիմիր Լադիմիրիի պոչից բռնելն է

Հաշվելի ժամանակահատված է մնացել Շառլ Միշելի պաշտոնավարմանը։

Շատ կուզենայի, որ վերոգրյալ նախադասության մեջ Միշելի փոխարեն կարողանայի գրել նիկոլի անունը։ Ցավոք, այսօրը դեռ դրա մասին չէ։

«Պրահյան դավադրություն» խաղադրույքը աշխատեց այնպես, ինչպես պլանավորված էր՝ Արցախի ու Հայաստանի դեմ։ նիկոլի քավոր Միշելը կարողացավ նաև երկարացնել իշխանազավթների ներկայությունը՝ անունները դնելով Հայաստանի իշխանություններ։

Ակնհայտ է, որ նիկոլին թևի տակ առածներից մեկը, ՀՀ քաղաքացիների նկատմամբ նիկոլի հանցավորությունը չնկատելու տվողներից մեկը, ժողովրդավարությունը նիկոլի խմած քմահաճույքների հետ խառնած մեկը այլևս հարթակ չի կարողանալու ապահովել դավաճանի համար։

Ի՞նչ է սա նշանակում նիկոլի համար։ Ընդամենը լիզելու նոր օբյեկտի լավագույն փնտրտուք։

Իսկ ի՞նչ կարող ենք ստանալ մենք, եթե մինչ այդ չլինի նաև նիկոլը։ Նոր իրավիճակ, որտեղ Արցախն ադրբեջանական հայտարարած ու կնքած դավադիրներից հետք անգամ չի մնա։

Հ.Գ. նիկոլի մտքերն այս պահին։ Ճիշտը Լադիմիր Լադիմիրիի պոչից բռնելն է։

 Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից