Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ, «ոչ ավանդական» վարչապետը

34-ամյա Գաբրիել Ատտալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ. համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Այս մասին տեղեկացնում է «Գարդիանը»։ Նա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է:

Ատտալը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և, շատ փորձագետների կարծիքով, Մակրոնի կողմից դիտարկվում է պոտենցիալ իրավահաջորդ։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը երկուշաբթի հրաժարական է տվել։ Նա Ֆրանսիայի կառավարության կաբինետը գլխավորում էր 2022 թվականի մայիսից և անցած տարի ներդրել է կենսաթոշակային խիստ բարեփոխումը, որն արժանացել է բողոքի մեծ ալիքի:
Աղբյուրը հավելում է, որ Ատտալը Մակրոնի կուսակցությանն է միացել ստեղծումից անմիջապես հետո՝ 2016-ին (նա այդ ժամանակ 27 տարեկան էր):

Հետագայում Ատտալը դարձել է նախագահի կուսակցության մամուլի քարտուղարը և իր առաջին նշանակումը կառավարությունում եղել է 29 տարեկանում։
Ատտալը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է նախագահական «Վերածնունդ» կուսակցության ղեկավարի հետ: