Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր՝ 24 տարեկան

Մարտական դիրքում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի Ոսկեվազ գյուղից է։ Նա 24 տարեկան էր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը: