Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների առնչությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բանակցությունների միջոցով դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։

«Ցավոք սրտի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ պատերազմից հետո գրեթե երկու տարի անց հնարավոր չէ գտնել այդքան ցանկալի խաղաղության տեղն ուղեղներում և սրտերում՝ չնայած բազմաթիվ զոհերին և ավերածություններին։ Մենք չպետք է թույլ տանք, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնաս պատճառելով միլիոնավոր մարդկանց, մենք պետք է վերջ տանք շարունակվող ողբերգությանը բանակցությունների միջոցով՝ հարգելով միջազգային իրավունքը», – ասել է Պոնտիֆիկոսը՝ դիմելով Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագետներին։

Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում տիրող լարվածության և Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների առնչությամբ՝ կոչ անելով կողմերին խաղաղության պայմանագիր կնքել։ Ֆրանցիսկոսը նաև նշել է տեղահանվածների վերադարձի իրավունքները և պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։