Ռուբեն Մարուխյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների, թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ, ճանաչված արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանի Գրողների և Թատերական գործիչների միությունները։

Ռուբեն Մարուխյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 17-ից, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 10-ին ժամը 13-ին, նույն տեղից։

Ռուբեն Մարուխյանը հեղինակ է ավելի քան 25 գրքի և չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում ու արտերկրում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով։