Գրիգորի Կարապետյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին` Սրխավենդի դիրքերում

Գրիգորի Արկադիի Կարապետյան (1991֊2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։

2009֊2011 թ.` Արցախի ՊԲ ժամկետային, 2014-23 թթ.` պայմանագրային զինծառայող էր։ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:

Զոհվել է սեպտեմբերի 19-ին` Մարտակերտի շրջանի Սրխավենդ բնակավայրի դիրքերում։

Ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Փա՜ռք հերոսին..

«Հայաքվե»ի ֆեյսբուքյան էջից