Օդեսայի մարզում պայթյուններ են հնչել

Այս գիշեր Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել, աշխատել են հակաօդային պաշտպանության ուժերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի զինված ուժերի օդուժն ավելի վաղ հայտնել էր Սև ծովի ջրատարածքից հակառակորդի հարվածային անօդաչուների խմբի շարժման մասին Օդեսայի մարզի, մասնավորապես, Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանի ուղղությամբ:

«Օդեսայի մարզում աշխատում է ՀՕՊ-ը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը բնակիչներին կոչ է արել ապաստարաններում մնալ մինչև օդային տագնապի ավարտը: