«Վերելք»․ Խոհեր ներկայի և ապագայի մասին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի 2023 թվականի վերջին թողարկման ժամանակ ամփոփվում է տարին, որը մեր ժողովրդին բերեց անչափելի մեծ կորուստներ։

Ծանր վիճակ է, բայց անհույս չէ՝ ազգի առողջ հատվածը պիտի «խաղա իր պարտիան», մշակի իր սեփական ռազմավարությունը։

Ճշմարիտ էլիտա ձևավորելու, ճիշտ ուղղության տալու դեպքում մեր ժողովուրդը, որից շատերը հիմա դժգոհում են, ունակ է հրաշքներ գործելու։

Հաղորդաշարը հիշեցնում է, որ տարվա ընթացքում լսարանին ներկայացրել է «Վերելք․ անելիքներ» պայմանական անունով ծրագրի ուրվագիծ և ազգի առողջ հատվածին հորդորում է 2024-ը հռչակել Ազգային ինքնակազմակերպման տարի։

Մանրամասները՝ տեսանյութում