Մարիաննա Մխիթարյանը հեռանեւմ է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից

Մարիաննա Մխիթարյանը հեռանում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից:

«Որոշել եմ  մինչև պաշտոնավարմանս ավարտը հեռանալ թատրոնի տնօրենի պաշտոնից։
Հաջորդ տնօրենին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,- մասնավորապես գրել է նա։

Դերասանուհի, «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը  2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ, իսկ տնօրեն՝   2020թ. հունվարից։