Պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով

«Հրապարակ»ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմել, միայն զգուշացրել են։

Հայաստանում թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու «առավելությամբ» օժտված են պետական պահպանության ենթակա անձինք, օրինակ՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը, այլք։