Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են. Լավրով

Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները մենք վնասակար ենք համարում։ Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով, առաջին հերթին, ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա»,- ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։