Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում չի փոխվի 2024 թվականի փետրվարի 1–ից

ՀՀ -ում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թ. փետրվարի 1–ից չի փոխվի։ Այս մասին որոշումը հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում։

Ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53,48 և 43,48 դրամ:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքներին, ապա նրանց համար սակագինը կկազմի 29,99 և 19,99 դրամ: Մինչև 200 կվտ սպառում ունեցող ընտանիքների համար մեկ կՎտ/ժ կկազմի 46,48 և 36,48 դրամ, սպառողների համար՝ 200-400 կՎտ/ժ–ն՝ 48,48, ինչպես նաև` 38,48 դրամ՝ 400 կՎտ/ժ սպառողների համար։