Ռուսաստան–Հայաստան– Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Դմիտրի Պեսկովը

Փաշինյան–Ալիև, ինչպես նաև Ռուսաստան–Հայաստան– Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում առանձին երկկողմ հանդիպումների պլաններ չկան, բայց գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կկարողանան շփվել»,–ասել է ՌԴ նախագահի խոսնակը։