2023 թվականին «Զինվորի տանը» վերականգնողական բուժում է ստացել գրեթե 1000 շահառու

Վերականգնողական բուժման՝ շուրջ 50 000 պրոցեդուրա՝ մեկ տարվա ընթացքում: Հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։

2023 թվականին զինվորի տանը վերականգնողական բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի: Նրանց մի մասը բուժումը ստացել է ստացիոնար, մյուս մասը՝ ամբուլատոր պայմաններում:

Մեր թիմի ամենամեծ հաջողությունը և ուրախությունը հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնումն է։