Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերի 51 բնակարանների բնակիչների բնակարանային խնդիրը լուծվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 3 վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով այս պահի դրությամբ իրականացվել է 44 ընտանիքի վերաբնակեցման գործընթացը, որից 23-ին տրվել են բնակարաններ, 21-ին՝ բնակարանների գնման վկայագրեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:

«Եվս 7 ընտանիքի հարց կլուծվի այսօր: Մնացած 12 ընտանիքների հետ աշխատանքները դեռ շարունակվում են: Խնդրում եմ մեկ ամսով երկարաձգել աշխատանքները՝ մինչև վերջնական ավարտը»,-ասաց նա: