Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է․ Վերոնիկա Զոնաբենդ

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքսին»։

– Վերոնիկա, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել։ Սա Ձեզ հետ խոսելու առաջին հնարավորությունն է այս աշնան աննախադեպ իրադարձություններից հետո։ Բոլորս հասկանում ենք, թե որքան դժվար է այս ամենը ձեր ընտանիքի համար, անշուշտ, հեշտ չէ խոսել, թե ինչի միջով եք անցնում: Բնականաբար, առաջին հերթին պետք է հարցնեմ, թե ի՞նչ նորություններ ունեք Ռուբենից։ Ե՞րբ եք վերջին անգամ խոսել իր հետ: Պատկերացում ունե՞ք, թե ինչ պայմաններում են նրան պահում։ Ինչպե՞ս են երեխաները ընկալում տեղի ունեցողը:

-Այո, այս տարին իսկապես ծանր էր, ոչ ոք չէր սպասում, որ նման իրադարձություններ տեղի կունենան։ Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին իր մոտ չեն թողնում։

Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց և ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել։

– Ռուբեն Վարդանյանը ղեկավարել է բազմաթիվ սոցիալական նախագծեր և նախաձեռնություններ։ Որքան գիտեմ, դրանք բոլորը նախագծերը շարունակվում են՝ անկախ նրանից, որ Ռուբենը գտնվում է ադրբեջանական բանտում։ Ինչպե՞ս եք կարողանում իրագործել այդ ամենն առանց նրա:

– Իհարկե, առանց Ռուբենի դժվար է, բայց միևնույն ժամանակ, մեր նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտությունը մեզ համար հենման կետ է դարձել։ Մեզ համար կարևոր է, որ մեր համատեղ նախաձեռնած նախագծերը ապրեն և զարգանան։ Շատ մարդիկ են մեզանից կախված, և մենք պահպանում ենք մեր գործունեությունն այն ծավալով, որքանով ներկայում թույլ են տալիս հանգամանքները: Դա մոտիվացնում և ուժ է տալիս։ Թեև վերջին երկու տարվա ընթացքում մեր կյանքում և աշխարհում շատ բան է տեղի ունեցել, սակայն մեր նախագծերը չեն դադարում, քանի որ դրանք երկարաժամկետ են, դրանց հորիզոնը 20-25 տարի է։ Օրինակ, UWC Dilijan քոլեջը բացվել է 2014 թվականին, իսկ նախագծի իրականացումը սկսել էինք ավելի վաղ, հասկանալով, որ առաջին արդյունքները կարող ենք տեսնել միայն 10-15 տարի հետո։ Եվ միայն հիմա դրանք նկատելի են դառնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։