Fox News հեռուստաալիքն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ընդգրկել է 2023 թվականի քաղաքական անհաջողակների ցուցակում

Ամերիկյան Fox News հեռուստաալիքն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ընդգրկել է 2023 թվականի քաղաքական անհաջողակների ցուցակում։

«Այս տարի 80-ամյա գլխավոր հրամանատարը կանգնած է իմփիչմենթի հնարավոր հետաքննության առաջ և շարունակում է պայքարել ընտրողների շրջանում ցածր վարկանիշի հետ», – բացատրել է հեռուստաալիքը իր ընտրությունը:

Նշվում է, որ ամերիկացիները հարցեր ունեն ոչ միայն Բայդենի տարիքի և կոռուպցիայի մեջ նրա հնարավոր մասնակցության, այլ նաև Մերձավոր Արևելքի հակամարտությունում Իսրայելին աջակցելու վերաբերյալ:

«Արդյունքում, հարցումները ցույց են տալիս նրա վերընտրվելու մռայլ հեռանկարներ», – եզրափակել է Fox News-ը:

Բացի Բայդենից, քաղաքական անհաջողակների ցուցակում են եղել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Քևին Մաքքարթին, որը պաշտոնանկ է արվել 2023 թվականի հոկտեմբերին, կոնգրեսական Ջորջ Սանտոսը (Ռ-Նյու Յորք), որը մեղադրվում է խարդախության համար և Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգկինը: