Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե ԱՄՆ-ը շարունակի հանցագործություններ կատարել Գազայի հատվածում․ Իրանն սպառնացել է

Միջերկրական ծովը կարող է արգելափակվել, եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակեն հանցագործություններ կատարել Գազայի հատվածում: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ

«Երեկ նրանց համար մղձավանջ էր Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, այսօր Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում, շուտով նրանք թող սպասեն Միջերկրական ծովի, Ջիբրալթարի և այլ ջրային ուղիների փակմանը»,-սպառնացել է իրանցի գեներալը։