Ո՛չ թալանին․ դեկտեմբերի 26-ին բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի մոտ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 26-ին փողոց դուրս կգա։

«Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:

Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9։00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացնելու:

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»,-ասված է հայտարարության մեջ։