ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար կառուցողական կարող են լինել տարածաշրջանի երկրները

Տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում։ Գրում է IRNA-ն:

Նա նշել է տարածաշրջանում որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետևանքները և հայտարարել, որ տարածաշրջանի երկրներն իրենք կարող են կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում, գրում է Mehr գործակալությունը:

Լավրովն իր հերթին անդրադարձել է Թեհրանում վերջերս կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ ընդգծելով փոխկապակցված երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության հասնելու հարցում:

ՌԴ ԱԳ նախարարը նաև ողջունել է Իրանի կարևոր և կառուցողական դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու գործում: