Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

Բեռնատարների համար դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից Վրաստանից Ռուսաստան երթևեկությունն արգելափակվել էր։

«Գուդաուրի-Կոբի հատվածում ձնամաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվելու են շուրջօրյա ռեժիմում և ձնահոսքի թունելներով։ Միևնույն ժամանակ, թունելներով միակողմանի թույլատրվում է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների, ինչպես նաև ավտոբուսների (որտեղ ավելի քան 30 նստատեղ կա) տեղաշարժը: