Կուբան սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ իրեն հարմար ցանկացած պահի

Կուբան սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ իրեն հարմար ցանկացած պահի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Կուբայի դեսպան Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյան։

«Մեր նախագահն [Միգել Դիաս-Կանելը] անցյալ տարի Մոսկվայում էր, ուստի դիվանագիտության կանոնների համաձայն՝ մենք սպասում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին Կուբայում՝ իրեն հարմար ցանկացած պահի։ Իսկ [մեր] նախագահը միշտ ցանկացած պահի կարող է գալ, հրավերով, իհարկե, կգա»,- ասել է նա։