Ձյան պատճառով Սյունիքի մարզում բեռնատարներ են արգելափակվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի խաչմերուկում՝ վրաբեր ձյան պատճառով, բեռնատար ավտոմեքենաները արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: