Նույնիսկ Ալիևն է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ՝ ստորագրելով այդ կետը․ ինչո՞ւ է Փաշինյանը խախտել այդ կետերը

Փաստ է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները նաև Հայաստանի կառավարիչների պատճառով չեն կատարվել։

Նիկոլը խախտե՞լ է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, թե՞ ոչ։

Նոյեմբերի 9 -ի հայտարարության 1-ին կետի համաձայն «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

2020-ի դեկտեմբերին Փաշինյանի ռեժիմը խախտեց այս կետն ու մեր զորքերին մի քանի տասնյակ կմ նահանջի հրաման տվեց՝ Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիք՝ դիրքային առավելություն տալով հակառակորդին։

Հայտարարության 6-րդ կետի համաձայն «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը»։

Ուշադրություն. միայն 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցվեր Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը։

Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը։

2021-ի օգոստոսի վերջին ամբողջ Լաչինի շրջանն առանց մեկ կրակոցի զիջեց ադրբեջանցիներին՝հայաթափելով Լաչինի շրջանը։

Սա նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ խախտում էր Փաշինյան-Ալիև զույգի կողմից։

Հայտարարության 8-րդ կետի համաձայն «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»։

Հարց Փաշինյանին. քանի՞ ռազմագերի մենք ունենք Բաքվում։

Պատասխան. առնվազն մի քանի տասնյակ։

Այդ դեպքում ինչո՞ւ ես շարունակել հանդիպումներն Ալիևի հետ, եթե նա չի կատարել 8-րդ կետի պայմանները։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մեկ անգամ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և չորս անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթները։

Սա նշանակում է, որ հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէր և Լեռնային Ղարաբաղն էլ նշվում էր որպես սուբյեկտ։

Նույնիսկ Ալիևն է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված

չէ՝ ստորագրելով այդ կետը։

Ինչու՞ է Փաշինյանը խախտել այդ կետերը և 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ինչո՞ւ… շրջանառվում են մի քանի վարկածներ։

  1. Ալիևի և Լուկաշենկոյի բարձրաձայնած 5 մլրդը տեղ է հասել երևի։
  2. Հնարավոր է Փաշինյանի մասնակցությամբ կամ իմացությամբ իրականացվել է 2018-ի իշխանափոխության արտաքին դերակատարների Արցախը հանձնելու ու «պատմական կաղապարներից հրաժարվելու» ծրագիրը։
  3. Չի բացառվում պատմության մեջ որպես «աննախադեպ» մնալու Փաշինյանի «առաքելությունը», թեկուզ «աննախադեպ կապիտուլյանտ» կամ «աննախադեպ ազգակործան պատուհաս» պիտակով։
  4. Տեսանելի են քաղաքական տգիտության և ավանտյուրիզմի միաձուլման էլեմենտներ։
  5. Կա կարծիք, որ սա Արցախից և արցախցիներից «մուռ հանելու» բութ ձգտում էր։

Վարկածները բազմաթիվ են ու չկա վարկածների մեջ գեթ մեկը, որը կարդարացներ Փաշինյանի կողմից բերած աղետները։

Հ.Գ. Իսկ երբ Փաշինյանը փաստացի առ ոչինչ է համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, փաստացի առ ոչինչ է համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքած զինադադարի հայտարարությունը՝ արձակելով Ալիևի ձեռքերը նոր ագրեսիայի համար։

Բայց այդքան բան որ հասկացող լիներ, ազգովին այս ողբերգական վիճակի մեջ չէինք լինի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից