ԵՄ երկրները ոչնչացրել են COVID-19-ի 215 մլն դեղաչափ պատվաստանյութ` 4 մլրդ եվրո արժողությամբ

Եվրամիության  երկրները ոչնչացրել են COVID-19-ի 4 միլիարդ եվրո արժողությամբ առնվազն 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ դրանց ավելցուկի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հաղորդում POLITICO պարբերականը։

Ըստ POLITICO-ի վերլուծության՝ եվրոպական երկրները ստացել են պատվաստանյութի 1,5 միլիարդ դեղաչափ (Եվրոպայում յուրաքանչյուր անձի համար 3-ից ավելի)․ դրանցից շատերը հայտնվել են մայրցամաքի աղբավայրերում։

Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը  1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։