Սամվել Թովմասյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ «Լուսնյակ» կոչվող բարձունքում

Սամվել Արթուրի Թովմասյան (1992-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող:

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ 2010-12 թթ. եղել է Արցախի ՊԲ ժամկետային, 2013-2016 և 2020-2023 թթ.` պայմանագրային զինծառայող:

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Զոհվել է սեպտեմբերի 20-ին` Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսնյակ» կոչվող բարձունքում։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից