«Հայոց աշխարհազոր» ՀԿ-ի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Հայոց աշխարհազոր» ՀԿ անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պահեստազորի գնդապետ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ալբերտ Բազեյանի ապօրինի կալանավորման մասին ևս մեկ անգամ հանրությանը բարձրաձայնելու։

Նրանք շեշտեցին՝ չնայած Ալբերտ Բազեյանն ունի առողջական խնդիր, այդ հանգամանքը չի խոչընդոտել, որ դատարանը ևս երկու ամսով երկարաձգի պահեստազորի գնդապետի կալանքը։

ԵԿՄ նախկին փոխնախագահը մեկուսացված է արտաքին աշխարհից․ տեսակցություններն արգելված են, զանգի հնարավորություն չկա։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով, սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվել է երկու ամսով։

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը բավարարել է միջնորդությունը, և Բազեյանը մինչև 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Հայոց աշխարհազոր» ՀԿ անդամները շեշտեցին, որ կալանքը համարում են ապօրինի և շինծու գործ։

Մանրամասները՝ տեսանյութում