Երևանում գրանցվել է աղիքային վարակի՝ 111, օդակաթիլային վարակի 693 դեպք

Նախորդ շաբաթ խմելու ջրի 56 նմուշի լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, շեղումներ չեն արձանագրվել։ Քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՎԿԱԿ ներկայացուցիչ Մարինե Քոթանյանը։

«Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում գրանցվել է աղիքային վարակի 111 դեպք, օդակաթիլային վարակի 693 դեպք, մանկական վնասվածքների 241 դեպք, մակաբուծային հիվանդությունների 28 և քիմիական թունավորումների 34 դեպք»,-ասաց կենտրոնի ներկայացուցիչը։

ՍԱՏՄ ներկայացուցիչն էլ ասաց, որ վերջին մեկ շաբաթում թեժ գիծն ստացել է 7 ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի ժամկետներին ու պահման պայմաններին։ Դրանց վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ։

«Արտառոց դեպքեր շաբաթվա ընթացքում չենք ունեցել»,-ասաց նա։